Հրդեհը հանգցնելուց հետո ջուր պետք չէ:

Ամեն ինչ քո ձեռքերում է

Marina Tozalakyan

Շատ-շատ վաղուց հինավուրց քաղաքում ապրում էր վարպետը` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի անգամ խորհեց.

«Իսկ տեսնես կա մի հարց, որի պատասխանը չի կարող տալ մեր Վարպետը...»

Նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռին և թաքցրեց իր ափերի մեջ: Թիթեռը խուտուտ էր տալիս նրան: ժպտալով նա մոտեցավ իր Վարպետին և հարցրեց.

- Ասացեք, ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում` սատկած, թե կենդանի:

Նա ամուր պահել էր թիթեռին իր կլորացած ափերի մեջ և պատրաստ էր ցանկացած ակնթարթ սեղմել ափերը` հանուն ճշմարտության: Չնայելով անգամ իր աշակերտի ձեռքերին` Վարպետն ասաց.

- Ամեն ինչ քո ձեռքերում է:

Ազատությունը հնարավորությունն է ասել, որ երկու անգամ երկու հավասար է չորս:
Ջորջ Օրուել

Կանայք ուզում են շատ բան մեկից, իսկ տղամարդիկ` մի բան շատերից:
Անհայտ

Կանայք մտածում են, որ բոլոր տղամարդիկ նույնն են և դրանում է նրանց ուժը, տղամարդիկ մտածում են, որ բոլոր կանայք տարբեր են և դա իրենց կործանում է:
Ռամոն Գոմես դե լա Սերնա