"Որովհետևը" կնոջ արդարացումն է:

Ամեն ինչ քո ձեռքերում է

Marina Tozalakyan

Շատ-շատ վաղուց հինավուրց քաղաքում ապրում էր վարպետը` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի անգամ խորհեց.

«Իսկ տեսնես կա մի հարց, որի պատասխանը չի կարող տալ մեր Վարպետը...»

Նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռին և թաքցրեց իր ափերի մեջ: Թիթեռը խուտուտ էր տալիս նրան: ժպտալով նա մոտեցավ իր Վարպետին և հարցրեց.

- Ասացեք, ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում` սատկած, թե կենդանի:

Նա ամուր պահել էր թիթեռին իր կլորացած ափերի մեջ և պատրաստ էր ցանկացած ակնթարթ սեղմել ափերը` հանուն ճշմարտության: Չնայելով անգամ իր աշակերտի ձեռքերին` Վարպետն ասաց.

- Ամեն ինչ քո ձեռքերում է:

Տղամարդիկ ապրում են ավելի լավ, քան կանայք. առաջին` նրանք ամուսնանում են ուշ, երկրորդ` մահանում են շուտ:
Հենրի Լուիս Մենկեն

Կանայք առանց տղամարդկանց միջավայրի հանգչում են, իսկ տղամարդիկ առանց կանանց` հիմարանում:
Անտոն Չեխով

Ով ճանաչում է կանանց, խղճում է տղամարդկանց, բայց նա, ով ճանաչում է տղամարդկանց` պատրաստ է ներել կանանց:
Ալբերտ Տրունյե