Ժամանակին դրված մի կարը կխնայի հետագա իննը:

Կյանքը ակնթարթների շարք է...

Marina Tozalakyan

Մարդիկ այնքան են շտապում վաղվա օրը ապահով և անվտանգ դարձնելու համար, որ հաճախ մոռանում են, որ եթե չլինի այսօրը, անհնար է ակնկալել վաղվանը: Միայն ասօր, աըս պահին, աըս վայրկյանին տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Այն, ինչ տեղի է ունեցել երեկ` արդեն տեղի է ունեցել և մենք ոչինչ չենք կարող անել: Այն, ինչ տեղի է ունենալու վաղը` դեռ չի եղել և մենք կրկին ոչինչ չենք կարող անել: Մենք իրապես կարող ենք գործել միայն ներկա ժամանակում: Որևէ քայլ կատարելով ներկայում` մենք կարող ենք ստեղծել մեր գերադասելի անցյալը և ապագան: Այսօր մենք կարող ենք խոսել, այսօր կարող ենք ներել, այսօր կարող ենք փնտրել, այսօր կարող ենք գնալ, գալ, նայել, շնչել, ժպտալ, տխրել, ուարխանալ... Այդ ամենը անելու փոխարեն, շատերը զբաղված են անարդյունավետ մտորումներով անցյալի և ապագայի մասին:

Կյանքը ակնթարթների շարք է: Եթե մենք ներկա չլնինենք այդ ակնթարթներից յուրաքանչյուրում` ապա կկորցնենք կյանքը:

Կարծում եմ սա միտք է, որին արժե անդրադառնալ...

Ազատությունը գիտակցված անհրաժեշտությունն է:
Ֆրիդրիխ Էնգելս

Լավ չէ լինել չափից շատ ազատ: Լավ չէ ոչնչում կարիք չունենալ:
Բլեզ Պասկալ

Իսկական տղամարդը երևում է կնոջից:
Վլադիսլավ Գժեշիկ